Լավրով. ՌԴ-ն պատրաստ է գործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում![]() 15 հոկտեմբերի 2015 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է սերտորեն գործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում`ուղղված «Ռուսաստան և Թուրքիա. բազմաբովանդակ գործընկերության ամրապնդում» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Ողջույնի խոսքում ասվում է, որ Ռուսաստանն «անկեղծորեն ցավակցում է հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած սադրիչ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածերի հարազատներին և մերձավորներին»: «Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության և ամենասերտ շփումների Թուրքիայի իշխանությունների հետ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում: Անհրաժեշտ է միավորել ջանքերը հակազդելու համար այդ գլոբալ չարիքին»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Լավրովը նշել է, որ «միջազգային օրակարգի առանձին հարցերում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում, իսկ որոշ դեպքերում հակադիր են»: «Մոտեցումների մերձեցում հնարավոր է միայն կարծիքների ազատ փոխանակման արդյունքում»,-ասել է Լավրովը: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ալի Քեմալ Այդինն իր հերթին արդյունավետ է անավնել ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովի հետ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած բանակցությունները: «Բանակցություններն արդյունավետ էին: Հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք Թուրքիայի և ՌԴ գործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում բարձր մակարդակի հանդիպումը, որը պետք է կայանա Մոսկվայում»,-ասել է դիվանագետը լրագրողներին: Ըստ ԱԳՆ ՌԴ-ի, Մեշկովն իր թուրք պաշտոնակից Այդինի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ տնտեսական նախագծերն ու ջանքերի համակարգումը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի վերջում այցելել Կազան և հուսով է, որ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ դեսպանի, երկու երկրների նախագահների հանդիպումը նախատեսվում է Կազանում կայանալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի խորհրդի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման և ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Սակայն, ավելի ուշ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը հայտարարեց, որ ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա: «Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ, գազի մոտ 60%-ը մենք ստանում ենք ՌԴ-ից: Ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե կան ինչ-որ հարցեր, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |