«Իսլամական պետությունը» Սիրիայում նահանջում է![]() 15 հոկտեմբերի 2015 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում նահանջում են ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հարվածների տակ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Գրոհայինները նահանջում են, փորձելով նոր դիրքային շրջաններ ստեղծել և զուգահեռաբար փոխել զինամթերքի, սպառազինության և նյութական միջոցների մատակարարման գործող լոգիստիկ համակարգը»,-ասել է Կոնաշենկովը: Ըստ նրա, ՌԴ հետախուզությունը գրանցում է այդ փոփոխությունները, մշակում և վերլուծության է ենթարկում ինչպես ռուսական աղբյուրներից, այնպես էլ Բաղդադում գործող տեղեկատվական կենտրոնից ստացվող տվյալները: «Անկասկած, այս տեղեկատվությունը ստուգելու կամ հաստատելու համար մենք ավելացրել ենք ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքների ինտենսիվությունը»,-հավելել է Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուսական ՍՈւ-25 կործանիչները Դամասկոսի գավառի լեռնային շրջաններում ոչնչացրել են ԻՊ քողարկված բազան`ոչնչացնելով այնտեղ տեղակայված տեխնիկան, ինչպես նաև վառելիքի և զինամթերքի պաշարները: Հոկտեմբերի 14-ին ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեց, որոնց համաձայն սիրիական բանակը, Իրանի, ռուսական ավիացիայի և շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության աջակցությամբ, պատրաստվում է լայնածավալ հարձակման երկրի խոշորագույն քաղաքի` Հալեպի ուղղությամբ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |