ԵՏՄ-ԵՄ տնտեսական գործակցության նախագիծը ներկայացվել է ԵՀ ղեկավարին![]() 15 հոկտեմբերի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրներն ի դեմս կազմակերպության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին են փոխանցել տնտեսական գործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսեյ Մեշկովը: «Դա ԵՏՄ երկրների որոշումն էր,-ասել է դիվանագետը,-երկու օր առաջ այն փոխանցվել է Յունկերին դիվանագիտական խորհրդականի միջոցով»: Ինչպես ավելի վաղ հայտնել է Մեշկովը, ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական գործակցության զարգացման վերաբերյալ փաստաթուղթն առնչվում է երկու միավորումների ինտեգրման հարցերին: Այդ առաջարկները հաստատվել են ԵՏՄ երկրների կառավարությունների նախագահների սեպտեմբերի 8-ի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խորհրդական Ռիչարդ Շոստակի հետ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության անունից Եվդոչենկովը ԵՀ ներկայացուցչին է փոխանցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի նամակը` հասցեագրված ԵՀ նախագահ Յունկերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն` համագործակցության ուրվագիծը» հուշագիրը, որը սեպտեմբերին 8-ին հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ և ԵՀ միջև գործակցության կազմակերպման հնարավոր տարբերակները: Դեռ 2015-ի հունիսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Եվրամիությունը ԵՏՄ երկրների ավանդական և ամենամեծ գործընկերն է: Նա ԵՄ-ին անվանեց «ԵՏՄ հետ առևտրում հսկիչ փաթեթ ունեցող»: Ուստի, նրա խոսքերով, նույնիսկ այս իրողություններում Միությունը հնարավոր չի համարում հրաժարվել այդ երկարաժամկետ հարաբերություններից: Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել էր, որ Եվրոպայի շահերից է բխում ԵՄ և ԵՏՄ մերձեցման գործընթացի վերսկսումը: «Ժամանակն է վերագործարկել նոր բանակցային ձևաչափը Եվրամիության և ԵՏՄ միջև, որը երկար ժամանակ արգելափակված էր, միաժամանակ բանակցելով Եվրոպայի և Ամերիկայի հետ ազատ առևտրի վերաբերյալ»,-ասել է Ֆրատինին: Ըստ նրա, չի կարելի ժխտել ԵՏՄ և եվրոպական ընդհանուր շուկայի միջև առկա տնտեսական փոխադարձ կախվածությունը: Նա հավելել է, որ ինտեգրման գործընթացներն ու այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ, «Մետաքսե ճանապարահը», պետք է լրացնեն իրար: «Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Անկեղծ ասած, եվրոպական ինտեգրումը, իսկ ես եվրոպամետ եմ տրամադրված, պետք է զարգանա, բայց ոչ մեկուսանալով: Եվրոպայի համար շահավետ չէ մեկուսացնել եվրոպական ձևաչափը մնացած աշխարհից: Մեր շահերից է բխում, որ փոխլրացում լինի, ոչ թե տարանջատում»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |