ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նախատեսում է շուրջ 300-400 հազար դոլար ստանալ Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի բաժնետոմսերի ամբողջ փաթեթի վաճառքից: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: Մինչդեռ, նշել է նա, ներկայումս նույնիսկ այդ գնով ձեռնարկությունը գնել ցանկացող չկա: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ գնորդներին վանում է ձեռնարկության 2 մլն դոլար պարտքը, որը սեփականաշնորհումից հետո պետք է ժառանգի նոր սեփականատերը: Նախարարը կարծում է, որ այդ գործարանն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, եւ նրանից մնացել է, թերեւս, միայն «Արարատ» անունը: Չգործող «Արարատ» գործարանը վաճառվում է բիրյուլովյան գինու գործարանի հետ միասին, որն անավարտ կառույց է եւ նույնպես պատկանում է ՀՀ կառավարությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---