Նոյեմբերն Հայաստանում կանցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի երկրորդ կեսին Հայաստանում կանցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի օրեր: Հայաստանում ԼՂՀ մշակույթի օրերի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երեւանի Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Մեկ շաբաթ տեւողությամբ միջոցառումները կընդգրկեն նաեւ Աբովյան, Արտաշատ, Էջմիածին քաղաքներում: Հանդես կգան Արցախի լավագույն պետական համույթները, հանդիսատեսին կներկայացվի երգչախմբային, ժողովրդական, նվագախմբային արվեստը: Հայաստանում ԼՂՀ Մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաեւ ղարաբաղցի նկարիչների աշխատանքները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---