ՀՀ ԱԳ նախարար. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների սելեկտիվ կիրառումն անընդունելի է16 հոկտեմբերի 2015 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ելույթ ունենալով նիստում` Նալբանդյանը խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին: «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը», ասել է նա: Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորել է ՄԱԿ առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի: Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ԱՊՀ 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծին: Ինչպես լրագրողներին են հայտնել ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունում, նախագծով նախատեսվում է մոտ 25 միջոցառում անցկացնել: Մասնավորապես` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստ, միջազգային գիտագործնական կոնֆերանս, ԱՊՀ անդամ երկրների շրջանների համաժողով, միասնական դաս ԱՊՀ անդամ երկրների կրթական հաստատություններում: Նիստում քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունների նախագիծը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ և ՄԱԿ 70-րդ ստեղծման հոբելյանի կապակցությամբ: Նիստում նաև քննարկվել են ռազմական գործակցության տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների Ռազմական գործակցության հայեցակարգի նախագիծը մինչև 2020 թ. Անդրադարձ է եղել նաև հումանիտար ոլորտին, մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ երկրների Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության նախագիծը: ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդը նաև հավանություն է տվել մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծին: Ինչպես ՏԱՍՍ-ին է հայտնել ԱՊՀ Գործկոմի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՄԱԿ ստեղծման 70-ամյակի վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծում ասվում է, որ «տեղի ունեցող գլոբալիզացիայի, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին` կրոնական ծայրահեղականությունը, ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը պահանջում են, որ ՄԱԿ-ն արձագանքի նոր իրողություններին»: ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016-ի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |