«Նուբարաշենի» ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը![]() 16 հոկտեմբերի 2015 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալներն հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հարցին, թե արդյո՞ք ընթացք է տրվել դատապարտյալների պահանջներին, ինչի հետևանքով էլ դադարեցրել են հացադուլը, Ղլեչյանը պատասխանել է. «Իրենք որոշել են ու դադարեցրել», գրում է Tert.am-ը: Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում: Հաջորդ երկու օրերին նրանց միացան ևս 5 դատապարտյալ: Հոկտեմբերի 15-ին Կառավարության դիմաց էին հավաքվել դատապարտյալների հարազատները և կրկին պահանջում էին գործերի վերանայում: Նրանք նաև եղան նախագահական նստավայրի մոտ և դիմում հանձնեցին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |