ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորում» համաժողովի գլխավոր գործընկերն է16 հոկտեմբերի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսած 2011 թվականից ամեն տարի հոկտեմբերի 3-րդ կիրակի օրը նշում է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակներում Երևանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը և «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է: Համաժողովի նպատակն է քննարկել գյուղատնտեսության, ագրովերամշակման և արտաքին առևտրի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, բացահայտել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Միջոցառումներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, արտադրողներ, հյուրեր: Տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Ոլորտն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Անհնար է գերագնահատել առկա խնդիրների դեմ պայքարում գյուղացուն աջակցելու կարևորությունը: «Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն և նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտային կայանների տեղադրումը: Ողջունում ենք կարևոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |