Թուրքիան խոցել է Սիրիայի կողմից երկրի օդային տարածքը խախտած անօդաչու սարքը16 հոկտեմբերի 2015 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռը գրոհի է ենթարկվել և խոցվել է թուրքական ՌՕՈւ կողմից: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի օդային տարածքում` թուրք-սիրիական սահմանին հայտնաբերվել է ինքնաթիռ, որի պետական պատկանելությունն անհյատ է: Եռակի զգուշացումից հետո այն շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում: Մեր ինքնաթիռները, որոնք պարեկում էին սահմանը, սպառնալիքների արձագանքման կանոնների շրջանակում կրակ են բացել և խոցել են ինքնաթիռը»,-ասվում է փաստաթղթում: Գլխավոր շտաբը նշել է, որ երկրի օդային տարածքի խախտումներն առաջիկայում ևս վճռականորեն կասեցվելու են: Մինչդեռ թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ թուրքական ՌՕ ուժերը անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ալի Քեմալ Այդինը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր օդային տարածքը, 3 ռուսական ինքնաթիռ վտանգավոր գործողություններ է իրականացրել թուրքական ինքնաթռիների անմիջական հարևանությամբ»: 2014-ի մարտին այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ ՀՕՊ թուրքական ուժերը սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել Սիրիայի հետ սահմանին: Ըստ Էրդողանի, սիրիական ինքնաթիռը խախտել է ր Թուրքիայի օդային սահմանը: Ըստ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդի, թուրքական ՀՕՊ-երը կրակ են բացել սիրիական կործանիչների ուղղությամբ այն ժամանակ, երբ նա գրոհում էր Լաթակիայում գտնվող թիրախները: Ինքնաթիռն հրկիզվել է ու ընկել Սիրիայի տարածքում: Թուրքիայի գործողություները աղբյուրն անվանել էր «անսքող ագրեսիա»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |