ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել16 հոկտեմբերի 2015 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի ստորագրումը կարող է նոր մակարդակի բարձրացնել կողմերի գործակցությունը: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվող ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով գործակցության ենթակոմիտեի տասնչորսերորդ նիստում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ: «Սա շատ կարևոր զարգացում է: Թեպետ համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել, մասնավորապես առևտրի հարցերում, սակայն համաձայնագիրը կարող է շատ շահեկան դերակատարում ունենալ և նպաստել, որպեսզի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները ամրապնդվեն և բարձրացվեն նոր մակարդակի», - ասել է Սվիտալսկին: Նա հույս հայտմել, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կանցկացվեն կառուցողական միջավայրում և շատ շուտով կկնքվի հաձայնագիրը. «Սա կողմերի երկուստեք ցանկությունն է»: Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանն արդեն իսկ օգուտներ քաղում է GSP+ ծրագրի մասնակցությունից բխող արտոնյալ կարգավիճակից, ինչի արդյունքում հայկական ապրանքներն արտոնյալ պայմաններով են մուտք գործում եվրոպական շուկաներ: «Բայց ներուժը շատ ավելի մեծ է, և ես հուսով եմ, որ Հայաստանը լավ ռազմավարություն կմշակի իր ապրանքներն այնպես գովազդելու և ներկայացնելու, որ դրանք եվրոպական շուկայում մրցունակ լինեն», - հավելել է նա, գրում է Panorama.am-ը: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն նաև օտարերկրյա կամ արտաքին խոշորագույն ներդրողն է Հայաստանում, ուստի կարծում է, որ այս տարի Հայաստանում կատարվող ուղղակի ներդրումների ավելի քան 50%-ը բաժին է ընկնելու ԵՄ երկրներին: «ԵՄ-ն հանձնառու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի բարձրացմանը: Այս գործընթացում հաջողության հասնելու համար շատ պարզ բաներ են պետք: Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան, թե ինչի է ուզում Հայաստանը հասնել 10-15 տարուց: Բոլորս գիտենք, որ ԵՄ-ն պատրաստ է 1,5 միլիոն տրամադրել Հայաստանին՝ զարգացման տեսլականը մշակելու համար: Դա կօգնի ԵՄ ներդրողներին և ԵՄ-ին, որպես համագործակցությամբ աջակցող գործընկերոջ, որպեսզի ծրագրերը հղկվեն: Հուսով եմ՝ հայկական կողմն այդ հնարավորությունը կօգտագործի և այդ ծրագիրը բաց չի թողնի», - ասել է Սվիտալսկին: Կարևոր հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանին անհրաժեշտ է թափանցիկ և կանխատեսելի իրավական օրենսդրական համակարգ. «Կարծում եմ, որ Հայաստանն այս ուղղով էլ կշարունակի առաջընթաց արձանագրել»: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը: «Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ գործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», - ասել է արտգործնախարարը: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները |