ՌԴ-ն Սիրիայում միասնական ռազմակայան կստեղծի16 հոկտեմբերի 2015 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ-ն Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու նպատակով միասնական ռազմակայան կստեղծի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: «Դա մի ռազմակայան կլինի, որը մի քանի բաղադրիչ կունենա` ծովային, օդային, ցամաքային»,-հայտարարել է Կարտապոլովը: ՌԴ Գլխավոր շտաբում հնարավոր են համարում ՌԾՆ մշտական օպերատիվ միավորման ռազմանավերի օգտագործումը ԻՊ գրոհայինների դեմ գործողություններում: Ըստ Կարտապոլովի, ՌԴ ՌԾՆ խմբավորումը Միջերկրական ծովում առաջին հերթին ապահովում է նյութական միջոցների մատակարարումը: Որպեսզի այն անարգել լինի, այնտեղ կտեղակայվի ռազմանավերի հարվածային խումբ, որը կապահովի նաև ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանությունը: «Մենք ՀՕՊ միջոցները չենք ուղղում կոալիցիայի երկրների դեմ»,-ասել է գեներալը: Ըստ նրա, ԻՊ զինյալների թիվը հասնում է մոտ 50 հազարի: «Տարբեր գնահատականներով` 30-80 հազար: Քանի որ, սովորաբար, ճշմարտությունը մեջտեղում է լինում, եկեք խոսենք 40-50 հազարի մասին»,-ասել է Կարտապոլովը: ՌԴ Գլխավոր շտաբում ասել են նաև, որ Սիրիայում դեռ չեն հայտնաբերել «չափավոր ընդդիմություն»: «Այդ Արևմուտքում են խոսում «չափավոր ընդդիմության» մասին, բայց մենք այդպիսին դեռ չենք տեսել»,-ասել է Կարտապոլովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |