Թուրքիայի հետախուզությունը գիտեր Անկարայում նախապատրաստվող ահաբեկչության մասին![]() 17 հոկտեմբերի 2015 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքական թերթերը Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ բացահայտումներ են հրապարակել: Ըստ այդմ, օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին հետախուզությունը տեղյակ է եղել ահաբեկչությունից 3 օր առաջ: Նույնիսկ երկու մահապարտ ահաբեկիչներին ձերբակալելու որոշում է եղել, Ակոս-ին հղումով գրում է Tert.am-ը: Ըստ թուրքական մամուլի՝ մահապարտները տաքսի են նստել և հասել են դեպքի վայրից 10 րոպե հեռավորության վրա գտնվող սրճարանը, որտեղ էլ նախաճաշել են և սպասել են հանրահավաքի մեկնարկին: Դրանից հետո նրանք դարձյալ տաքսի են նստել և հասել են հրապարակ, որտեղ կայանալու էր հանրահավաքը, կանգնել են երկու տարբեր կետերում, և որոշ ժամանակ անց իրականացրել են ահաբեկչությունը: Ի դեպ, նրանց ձերբակալելու որոշումն եղել է դեռ հուլիսից, սակայն նրանք Սիրիայից վերադարձել են դեպքից օրեր առաջ: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքովզոհվածների թիվը հասել է 102-ի:246 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |