ԵԽԽՎ-ն կքննարկի Հարավային Կովկասի Կայունության պակտի նախագիծը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի կայունության պակտի նախագիծը կքննարկվի նոյեմբրի 17-ին Սան-Մարինոյում` Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի անդամների հանդիպման ժամանակ: Կոնֆերանսին կմասնակցի ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Տվյալ հանդիպմանը քննարկման կհանվի Հարավային Կովկասի Կայունության պակտի նախագիծը: Տվյալ հարցով ելույթ կունենա Քաղաքական հարցերով կոմիտեի զեկուցող Ադրիան Սեւերինը (Ռումինիա): Հիշեցնենք, որ օրինագիծը ընդունվել է Քաղաքական հարցերով կոմիտեի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 5-ին, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---