ԱՄՆ-ն մտահոգված է Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկմամբ![]() 17 հոկտեմբերի 2015 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դատապարտել է Իրանին բալիստիկ հրթիռի փորձարկման համար` համարելով դա ՄԱԿ պատժամիջոցների խախտում և միջազգային պարտավորությունների չկատարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իրանի իշխանությունները հոկտեմբերի 10-ին հայտարարեցին բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, որի հեռահարությունը հասնում է 1,7 հազար կմ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է, որ իր երկիրը «խորապես մտահոգված է» բալիստիկ հրթիռի գործարկմամբ: Ըստ փորձագետների, դա հազիվ թե բացասական ազդեցություն ունենան ամերիկա-իրանական միջուկային գործարքի վրա: Այնուամենայնիվ, ըստ BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի, այդ պատմությունը վկայում է, որ երկու երկրների հարաբերությունները բավականին սառն են: Ինչպես պնդում են ամերիկացիները, այդ փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ 2010-ի բանաձևը, որն արգելում է այդ դասի հրթիռների փորձարկումը: Գործարքը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև կնքվեց 2015-ի հուլիսին: Իրանի խորհրդարանը հավանություն տվեց դրան հոկտեմբերի 13-ին: Անցած ամիս ԱՄՆ հանրապետականները չկարողացան արգելափակել համաձայնագիրը Կոնգրեսում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |