ՎիվաՍել-ՄՏՍ. Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացվել է![]() 17 հոկտեմբերի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ժամը 22:00-ի դրությամբ վերացվել է: Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |