Հեծանվային մարաթոն՝ Երևանում. Մասնակցել է մոտ 500 հեծանվորդ [ֆոտոռեպորտաժ]![]() PanARMENIAN.Net - «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Երևանի փողոցներում հեծանվային մարաթոն է անցկացվել: Դրան մոտ 500 հեծանվորդ է մասնակցել, որի մեկնարկը տրվել է Հրազդան մարզադաշտի կայանատեղից, որտեղից հեծանվորդները շարժվել են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ և վերադարձել սկզբնակետին: Ծրագրի նպատակն է Հայաստանում առողջ ապրելակերպի տարածումը: Այն մասնկիցներին, որոնք հեծանիվներ չեն ունեցել, կազմակերպիչները փոխադրամիջոցն իրենք են տրամադրել:Մարաթոնը շարունակվել է մեծ սպորտային փառատոնով, որի ընթացքում բացօթյա ֆիթնեսի դասեր են անցկացվել, ինչպես նաև հաղթական գավաթների համար վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղեր: Կարդացեք նաև՝«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը եզրափակել են սպորտային փառատոնն ու հեծանվային մարաթոնը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |