Պարզվեց, որ «արաբական ազգային պետությունն» անգործունակ է

PanARMENIAN.Net - Լիբանանյան ճգնաժամը պարզեց, որ արաբական ազգային պետության գաղափարը` որպես այդպիսին, անգործունակ է: Արաբական պետությունները միշտ պարտվել են Իսրայելին: Իսկ «Հեզբոլլահի» նման ոչ պետական կառույցները հաղթել են դիմակայությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքերով, արաբական պետությունները նույնիսկ չկարողացան ընհանուր դիրքորոշման գալ Իսրայելի դեմ պայքարում: «Այդ գաղափարի այլընտրանք կարող է դառնալ արաբական իսլամական պետությունը. օրինակներից է ՀԱՄԱՍ-ը: Սակայն դա տանում է տարածաշրջանի արմատականացմանը եւ կարող է ինչպես լավ, այնպես էլ վատ հետեւանքներ ունենալ: Ընհանրապես, հիմնական խաղացողները, խոսելով տարածաշրջանի մասին, նկատի ունեն Մեծ Մերձավոր Արեւելքը, որը սկսվում է Իրաքում եւ ավարտվում է Հարավային Կովկասում` ընդգրկելով Իրանն ու Պարսից ծոցի երկրները: Տվյալ դեպքում, ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը սկզբից պետք է հասկացնեն բոլոր այդ երկրներին` ինչ է ժողովրդավարությունը: Սակայն Իրաքը չկարողացավ արդյունավետ օրինակ դառնալ: Ավելին, ես գտնում եմ, որ արաբական երկրները ստիպված կլինեն ընտրություն կատարել ժողովրդավարության եւ կայունության միջեւ: Եւ այդ տեսանկյունից, լրիվ հասկանալի է, որ ընտրություններում կհաղթեն հենց իսլամական ուժերը»,- ասել է Սուրեն Մանուկյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---