Թուրքիայի վարչապետ. Խոցված անօդաչու սարքը ռուսական արտադրության էր![]() 19 հոկտեմբերի 2015 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Անօդաչու թռչող սարքը, որը թուրքական ՌՕ ուժերը խոցել էին հոկտեմբերի 16-ին, ռուսական արտադրության էր: Այդ մասին, ըստ տեղի հեռուստատեսության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «Սարքը ռուսական արտադրության էր: Սակայն այն կարող էր պատկանել և Բաշար Ասադի ուժերին, և քուրդ զինյալներին, և այլ ուժերի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հոկտեմբերի 16-ին Սիրիայի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռը գրոհի է ենթարկվել և խոցվել է թուրքական ՌՕՈւ կողմից: «Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի օդային տարածքում` թուրք-սիրիական սահմանին հայտնաբերվել է ինքնաթիռ, որի պետական պատկանելությունն անհյատ է: Եռակի զգուշացումից հետո այն շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում: Մեր ինքնաթիռները, որոնք պարեկում էին սահմանը, սպառնալիքների արձագանքման կանոնների շրջանակում կրակ են բացել և խոցել են ինքնաթիռը»,-ասվում էր Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոցվել է անօդաչու սարք: Ավելի վաղ թուրք վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան առանց տատանվելու կխոցի բոլոր ինքնաթիռները Թուրքիայի օդային տարածքը խախտելու դեպքում: «Եթե դա ինքնաթիռ լիներ, մենք նույն կերպ կվարվեինք: Մեր քաղաքականությունը հայտնի է: Մեր սահմանները խախտելու դեպքում պատասխանն անխուսափելի կլինի»,-ասել էր վարչապետը: ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում գործող բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են ավիաբազա, իսկ անօդաչու սարքերը գործում են ըստ պլանի: ԱՄՆ-ն հայտարարություն չի արել անօդաչու սարքի պատկանելության վերաբերյալ: «Ոչինչ չեմ կարող ասել այս առիթով»,-հայտարարել է լրագրողներին ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |