€17 մլն ՝ ՀՀ-ում կոշտ թափոնների հեռացման համակարգին19 հոկտեմբերի 2015 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկի կողմից Երևանում և հարակից չորս մարզում կենցաղային կոշտ թափոնների հեռացման համակարգի բարելավման ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման նպատակով հատկացվող ընդհանուր ֆինանսավորումը կկազմի €17 մլն, որից €8 մլն վարկն հոկտեմբերի 19-ին ստորագրվեց ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման համար: Ծրագիրը համաֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հատկացվող՝ €8 մլն վարկի և տեխնիակական աջակցության նպատակով տրամադրվող €1.9 մլն դրամաշնորհի, ինչպես նաև ԵՄ Հարևանության ներդրումային գործիքով տրամադրվող €8 մլն դրամաշնորհի միջոցներով: Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր, դադարեցնել գործող աղբավայրի շահագործումն, ու իրականացնել 1.9 մլն բնակիչների կոշտ կենցաղային թափոնների մշակման միջոցառումներ ՀՀ մայրաքաղաքում և հարակից չորս մարզում: «ԵՆԲ-ն առաջին վարկն է տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման աջակցության նպատակով: Այն միտված է գրեթե երկու մլն. մարկանց կյանքի որակի և առողջական պայմանների համար առանցքային նշանակություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքի բարելավմանը: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ-ի և տարածաշրջանային դերակատարների, Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր միջազգային ֆինանսական գործակալությունների միջև գոյություն ունեցող գերազանց համագործակցության վառ վկայությունը», - նշել է ֆինանսական գործառույթների Հայաստանի պատասխանատու, ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյան: «Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանում և տարածաշրջանում կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված նախաձեռնությունների աջակցությանը: Արդեն երրորդ դրամաշնորհն ենք տրամադրում ՀՀ կառավարությանն այս ոլորտում: Ուրախ եմ, որհետևելով Կոտայքի և Վանաձորի մարզային նախաձեռնությունների օրինակին արդեն ֆինանսավրում ենք տրամադրում Երևան քաղաքի բնակիչների կենսամակարդակի բարձրացման ապահովման ուղղությամբ», - ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ պարոն Պյոտր Սվիտալսկին: Մինչ այժմ ԵՆԲ-ն Հայաստանի հետ ստորագրել է տսնմեկ վարկային պայմանագիր՝ €220 մլն. ընդնուր բյուջեով: Վարկային պորտֆելնընդգրկում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտից մինչև էներգետիկայի, ջրային ոլորտի և կոշտ թափոնների ենթակառուցվածքներ և աջակցություն ՓՄՁ-ներին: Եվրոպական ներդրումային բանկը ֆինանսավորում է ծրագրեր Հայաստանում՝ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից Արևելյան հարևանության երկրների համար տրամադրված մանդատի հիման վրա: 2014-2020-ի մանդատի շնորհիվ ԵՆԲ-ն կարող է տրամադրել մինչև 4.8 մլրդ եվրո ֆինանսավորումԵՄ երաշխիքի ներքո՝ աջակցելով ԵՄ-ն և արևելյան հարևանության տարածաշրջանում տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական, և տնտեսական ենթակառուցվածքի և կլիմայի փոփոխությանոլորտի առանձին հետաքրքրության ծրագրերի իրականացմանը: Բանկը ստեղծել հատկացրել է նաև €3 մլրդ սեփական ռիսկ Հարևանության ֆինանսական գործիք իր աջակցությունը Հարևանության երկրներին ընդլայնելու նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |