Ելնելով իր սեփական առանցքային շահերից` Եվրոպան չի կարող թույլ տալ Հարավային Կովկասի ապակայունացումը 8 նոյեմբերի 2006 - 18:17 AMT PanARMENIAN.Net - 2007 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Գերմանիայի կառավարությունն առաջ կտանի Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (ԵՀՔ) բարելավման գաղափարը, որպեսզի իրատեսական դարձնի երեք հարավկովկասյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Այդ մասին ասել է ԱՄՆ Մարշալի Հիմնադրամի ավագ փորձագետ, դոկտոր Յորգ Հիմելրայխը: Նրա խոսքերով, Գերմանիայի կառավարությունը լավ տեղեկացված է Հարավային Կովկասի բազմաթիվ խնդիրների մասին, «որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում եվրոպական անվտանգությանը»: Նրա խոսքերով, ելնելով իր սեփական առանցքային շահերից, Եվրոպան չի կարող թույլ տալ այդ տարածաշրջանի ապակայունացումը: Բացի Եվրոպական Հարեւանության Քաղաքականությունից, ԵՄ-ն կարող է լրացուցիչ գործիքներ առաջարկել տարածաշրջանային համագործակցության եւ եվրոպական ինտեգրման համար, հայտնում է «Մեդիամաքսը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |