ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ին կաշխատի՝ վիզայի հարցազրույցներ անցկացնելու համար

ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ին կաշխատի՝ վիզայի հարցազրույցներ անցկացնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով:

Բիզնես, տուրիստական և ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը:

2015-ի հունվարի մեկից ԱՄՆ-ն կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության համաձայն:

Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցելելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող Հայաստանի քաղաքացիները մինչեւ 10 տարի ժամկետով կստանան բազմակի մուտքի արտոնագիր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---