Մաս-ռեսլինգի Եվրոպայի առաջին առաջնությունը՝ Հայաստանում![]() 20 հոկտեմբերի 2015 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-25-ը Երևանում կանցկացվի մաս-ռեստլինգի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը, որը միաժամանակ կլինի Եվրոպայի բաց առաջնություն: Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՀ մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը: Մրցաշարին սպասում են 20 երկրի 200 մարզիկ-մարզուհիների, ընդ որում 15 պետության ներկայացուցիչներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Մաս-ռեստլինգը յակուտական ծագում ունեցող մարզաձև է: Միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011-ին: Նալբանդյանի խոսքով՝ մինչ այժմ կայացած միջազգային մրցաշարերում հաղթել են հենց յակուտ մարզիկ-մարզուհիները, բացառությամբ 2014-ի աշխարհի գավաթի խաղարկությունից, որի քաշային կարգերից մեկում հաղթել է ամերիկացի մարզիկ: Այդ իսկ պատճառով ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար հարկավոր է մարզիչներ հրավիրել Յակուտիայից, քանի որ միայն նրանք կկարողանան մեր մարզիկներին ծանոթացնել մաս-ռեստլինգի տեխնիկական գաղտնիքների հետ, գրում է A1plus.am-ը: Նալբանդյանը նկատել է, որ երևանյան մրցաշարի մեդալների վրա պատկերված է լինելու Արարատը: Մրցումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում, առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Եզրափակիչ հանդիպումները կկայանան 15:00-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |