Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունեց Մեծ Բրիտանիայի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի գլխավորած պատվիրակությանը, PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանները, ովքեր Երեւանում են գտնվում ՀՀ ԱԳՆ եւ «Ուիլթոն Պարկ» կազմակերպության համատեղ կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին համաժողովի կազմակերպման եւ քննարկումների բարձր մակարդակի ու արդյունավետության կապակցությամբ` նշելով, որ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում Հարավային Կովկասում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, վրաց-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---