ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակում է կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ21 հոկտեմբերի 2015 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (7 արկ), 82 մմ-ոց ականանետ (2 արկ), ՀԱՆ-17 (3 արկ) ու ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետեր: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 17-ին և 18-ին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց: Հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |