Բ.Ֆոլ. Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ պարոն Բրայան Ֆոլի գլխավորած պատվիրակությանը, PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորը: Ողջունելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու մեր պետության որդեգրած քաղաքականությունը, Բրայան Ֆոլը նախարարին հայտնեց Միացյալ Թագավորության պատրաստակամությունը ԼՂՀ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու վերաբերյալ: Փաստելով հրադադարի ռեժիմի պահպանման գործում փոխադարձ հանդիպումների օգտակարությունը` կողմերն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը:



Անդրադառնալով Երեւանում «Ուիլթոն պարկ» կազմակերպության կողմից խորհրդաժողովի անցկացման թեմային` Բ.Ֆոլն ընդգծել է, որ Հարավային Կովկասում նման տիպի առաջին խորհրդաժողովն անց է կացվում Հայաստանում: Խոսելով հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկա փուլի մասին, կողմերը կարեւորել են հայ զինծառայողներին անգլերենի ուսուցման ծրագրերի շարունակությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---