Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես՝ Ստամբուլում![]() 21 հոկտեմբերի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է: Թուրքական Bianet.org-ը լայն անդրադարձ է կատարում ցուցահանդեսին, նրա ստեղծման պատմությանը, պատմական ու հոգեբանական կողմերին ու նշանակությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցահանդեսին ներկայացված են Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան-Դեմիրճյանի, Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները: Սիլվինա Տեր-Մկրտչյանի ընտանիքը Հայոց ցեղասպանության ընթացքում Անատոլիայից տեղափոխվել է Արգենտինա: Բեռլինում բնակություն հաստատելուց հետո սկսել է զբաղվել իր ընտանիքի պատմության, Անատոլիայի հետ ունեցած կապերի հետազոտությամբ, սկսել է ուսումնասիրել օսմանյան ժամանակների հայերի կենցաղը, նիստուկացը, մշակույթը: Այդ ուսումնասիրությունները իրենց արտացոլումն են գտել նրա «Հուշամատյան» նախագծում: Տեր-Մկրտչյանը բազմիցս եղել է Ստամբուլում, կազմակերպել է երկու անհատական ցուցահանդես և մի շարք այլ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում կուտակված փորձն ու ստեղծված արժեքները հիմք են հանդիսացել նաև «Թոռներ» ցուցահանդեսի ստեղծման համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |