Լավագույն համալսարանների գիտնականները՝ Կոլորադոյում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին![]() 21 հոկտեմբերի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) նախատեսում է միջազգային գիտաժողով կազմակերպել «Հայոց ցեղասպանության ազդեցությունը» թեմայով: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոլորադո նահանգում: Նույն օրը կանցկացվի նաև ընկերակցության 41-րդ ամենամյա հանդիպումը, Massis Post-ին հղումով գրում է Tert.am-ը: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ միջազգային լավագույն համալսարաններից` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, ՄԹ Լանքաթերի, Օքսֆորդի, Կալիֆորնիայի համալսարաններից և այլն: Կոլորադոյի նահանգի Ընդհանուր ժողովը 2011-ի նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձևն ապրիլի 24-ն այսուհետ «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ: Փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի և կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների եւ այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել եւ վերականգնել այդ ունեցվածքը, ինչպես նաեւ թույլ տալ ազատորեն և առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական, կրոնական համայնքների հավաքներ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |