Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Այսօր Կրեմլում կկայանա Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Սպասվում է, որ զրույցի ընթացքում նախագահների միջեւ կկայանա մտքերի փոխանակություն Հարվային Կովկասի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգհավորման, տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղիների, միջազգային հարցերի շուրջ: Իլհամ Ալիեւն ու Վլադմիր Պուտինը նաեւ կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ 2006 թվականի ընթացքում սա արդեն չորրորդ հանդիպումն է նախագահների միջեւ, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---