ՌԴ կառավարությունը Պուտինին կներկայացնի ՀՀ հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը![]() 22 հոկտեմբերի 2015 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում նախատեսվում է ստեղծել Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ: Համաձայանգրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը: ՌԴ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում կքննարկի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միացյալ Հակաօդայինա պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ստորագրմանը ներկայացնելու հարցը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը և պատրաստվում է ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել էր նաև, որ Ռուսաստանն այժմ աշխատում է ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման վրա նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ նմանատաիպ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան): Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, հայտնել է razm.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |