Թուրք իրավապաշտպանները դատապարտել են Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը22 հոկտեմբերի 2015 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիան և Հիշողության ու արդարության կենտրոնը դատապարտել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հօգուտ Դողու Փերինչեքի վճիռը: The Armenian Weekly հաղորդմամբ, կազմակերպությունների տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ դատավճիռը հաշվի չի առնում այն փաստը, որ Թուրքիայի հայկական համայնքը վտանգի մեջ է ապրում: Կազմակերպություններն ընդգծում են, որ դատավռում Փերինչեքի գործը դիտարկվում է բացառապես շվեյցարական իրականության համատեքստում, հաշվի չառնելով դրա ազդեցությունը Թուրքիայի հայ համայնքի վրա: «ՄԻԵԴ դատավճիռը չի ստիպի հետ կանգնել մեր նախազգուշացումներից առ այն, որ հերքել ցեղասպանության եղելությունը Շվեյցարիայում չի կարելի, քանզի դա դժվարացնում է հայկական համայնքի կյանքը Թուրքիայում», - նշվում է հայտարարությունում: Իրավապաշտպանները նաև քննադատել են թուրքական մամուլը դատավճիռը սխալ ներկայացնելու համար: Լրատվամիջոցներից շատերը հայտարարեցին, իբր ՄԻԵԴ-ը համաձայնվել է Փերինչեքի այն տեսակետի հետ, որ ցեղասպանություն չի եղել, այնինչ դատարանը Ցեղասպանության եղելության հարցը չէր քննարկում: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ: «Ժողովրդավար հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել անհրաժեշտ չէր», - ասվում է որոշման մեջ: «Անհերքելի է, որ Փերինչեքի պատիժն ու դատապարտումը և Շվեյցարիայի հայկական ասոցիացիային հատուցում վճարելու որոշումը նրա ազատ կամարտահայտման իրավունքի խախտում էր», - նշվում է վճռում: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»: 2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |