Հալեպահայ. ՌԴ օդուժի շնորհիվ Հալեպի 80%-ը ազատագրված է22 հոկտեմբերի 2015 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական զորքերի միջամտությունից հետո սիրիական բանակը բավական առաջխաղացում է գրանցել: Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է հալեպահայ, ՍԴՀԿՀայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նա ներկայացրել է իրադարձությունները Սիրիայում և հայտնել ներջին նորությունները Սիրիայի հայկական համայնքից: «Հալեպի 80%-ը գրեթե ազատագրված է, և հուսով եմ՝ մի քանի օրվա ընթացքում կազատագրվեն նաև Հալեպի այն թաղամասերը, որոնք դեռևս ահաբեկիչների ձեռքի տակ են և որտեղից ռմբակոծում են նաև հայկական թաղամասեր», - ասել է Մեսրոպյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ռմբակոծությունները չէին հաջողվում, ահաբեկիչները ուժեղանում էին: «Ահա բեկիչների 1500-ից ավելի ճակատի դեմ սիրական բանակը չէր կարող հաջողություն ունենալ, ուստի և դիմեցին ՌԴ-ին, և արդյունքն ակնհայտ է: Մենք կարծում ենք, որ առնվազն 4-6 ամսից Հալեպը կազատագրվի: ՌԴ-ի օդուժը կոնկրետ ահաբեկիչների կենտրոններ է գլխատում. սա կարևոր է», - ասել է Մեսրոպյանը, գրում է Tert.am-ը: Նա նաև տեղեկացրել է, որ այսօր Սիրիայում 7-8 հազար հայ է մնացել, մինչդեռ պատերազմիվ առաջ այնտեղ մոտ 40 հազար էր բնակվում: Մովսեսյանի տվյալներով՝ Հայաստանում մոտ 10 հազար սիրիահայ կա, սակայն միայն մոտ 1000 հոգի է աշխատում: Ի դեպ, ըստ նրա, 4 տարվա պատերազմի ընթացքում 100-ից ավելի զոհեր են հայերը տվել, բազմաթիվ վիրավորներ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |