ՌԴ ՊՆ-ն հայտարարում է ԻՊ և «Ջեբհաթ ան Նուսրայի» միավորման փորձերի մասին![]() 22 հոկտեմբերի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների գրոհայինները բանակցում են միավորման մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռադիոհետախուզության միջոցով տեղեկություններ են ստացվել «Ջեբհաթ ան Նուսրայի» մի քանի մեծ ջոկատների հրամանատարների բանակցությունների մասին ԻՊ հրամանատարների հետ` ուժերը միավորելու շուրջ, որպեսզի հնարավոր լինի զսպել կառավարական զորքերի հարձակումը»,-ասել է Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Lenta.ru-ն 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում նահանջում են ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հարվածների տակ: Ավելի վաղ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ բնակելի վայրերում դիրքերը թողնելուց առաջ գրոհայինները «զանգվածաբար ականապատում են տեղանքը, լքված բնակելի տներն ու սոցիալական ենթակառուցվածքի դեռևս կանգուն օբյեկտները: Պայթուցիկները հեռակառավարվող են»: Նրա խոսքով, այս մարտավարությունը թույլ կտա «նրանց ահաբեկչական գործողություններ իրականացնել արդեն այն ժամանակ, երբ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրեր և սկսեն վերանորոգման և վերականգնողական աշխատանքները», հայտնել է ՌԻԱ Նովոստին: Reyters-ն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածների մոտ 80%-ն իրականացվել է այն շրջաններում, որոնք չեն վերահսկվում ԻՊ կողմից: Գործակալությունն այդ տվյալները ներկայացնում է ՌԴ ՊՆ տվյալների վերլուծության վրա հղումով: Ըստ գործակալության, հայտարարված 64 թիրախներից միայն 15-ն են տեղակայված ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում: Եզրակացությունն արվել է, համեմատելով ՌԴ ՊՆ ներկայացրած տվյալները ԱՄՆ «Պատերազմի ուսումնասիրության կենտրոն» վերլուծական կենտրոնի քարտեզների հետ, որտեղ նշված է Սիրիայում հակամարտող կողմերի տեղակայումը, հայտնում է Vedomosti-ին: Մինչդեռ Իրաքում 19 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որտեղ թաղված են ԻՊ գրոհայիններ: Գերեզմանը հայտնաբերվել է Իրաքի հյուսիսում` Բայջի քաղաքի արվարձանում զինվորականների կողմից: Հայտնաբերվել է 365 դի, հայտնել են ԶԼՄ-ները երկրի անվտանգության մարմինների վրա հղումով: Հաղորդագրություններում չի նշվում, թե երբ է կատարվել հուղարկավորությունը, ինչ տվյալների հիման վրա է եզրակացություն արվել, որ դրանք հենց ԻՊ գրոհայինների դիեր են, հայտնում է Interfax-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բայջին ազատագրվել է ԻՊ ջոկատներից: Իրաքյան զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները գրավյալ շրջաններում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |