Սևանի մակարդակը մոտ 2 ամսում իջել է 10 սմ-ով![]() 22 հոկտեմբերի 2015 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով: ՀՀ ՏԿԱԻՆ-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը եղել է 1900.34 մ և մինչև հոկտեմբերի 19-ը աստիճանաբար իջել է` կազմելով 1900.24 մ, գրում է ԷկոԼուրը: Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սևանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով և պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից: Սակայն ինչպես երևում է «Հայպետհիդրոմետ» ծառայության տրամադրած աղյուսակից, լճի մակարդակն իջել է նաև հոկտեմբերին հատկապես այն դեպքում, երբ հոկտեմբերի առաջին կեսում հանրապետությունում և մասնավորապես Գեղարքունիքի մարզում դիտվել են տեղումներ: Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ: Կարդացեք նաև՝ Սևանից ջրառի հսկողությունը կուժեղացվի. Վարչապետի հանձնարարականը Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |