Համազգային թատրոնը կկրի Սոս Սարգսյանի անունը![]() 22 հոկտեմբերի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը: Այսպիսի որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում: Որոշման համաձայն՝«Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է 1991-ին հիմնադրել Համազգային թատրոնը: Նրա մահից հետո թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները: Կառավարության մեկ այլ որոշմամբ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով: Մազմանյանը «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988-ին: Նա որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել թատրոնի և կինոյի զարգացմանը: Սոս Սարգսյանը 1929-ի հոկտեմբերի 24 Ստեփանավանում։ 1948-ին տեղափոխվել էր Երևան, աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1954-ին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991-ը եղել էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991-ին հիմնադրել էր Համազգային թատրոնը։ 1997-2006-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009-ին ընտրվել էր ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |