Հունգարիան հորդորում է ԵՄ առաջնորդներին փոխել ներգաղթի քաղաքականությունը![]() 22 հոկտեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել եվրոպական երկրների առաջնորդներին փոխել ներգաղթի քաղաքականությունը և ժողովրդին մասնակից դարձնել Եվրոպայի ապագայի մասին բանավեճին, հայտնել է Reuters գործակալությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում է հրավիրել հոկտեմբերի 25-ին:, որի ընթացքում կքննարկվի փախստականների հարցը և նրանց հոսքը Եվրոպա արևմտյան Բալկանների երթուղիով Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջնորդները լիազորված չէին արտոնել հարյուր հազարավոր փախստականների մուտքը ԵՄ առանց բավարար վերահսկողության: «Դա ապակայունացնում է եվրոպական ժողովրդավարությունը»,-հայտարարել է Օրբանը տեղական հեռուստատեսության եթերում: »Մենք պետք է ազնիվ բանավեճ սկսենք մեր մայրցամաքի ապագայի մասին, առանց «քաղկոռեկտության» դիմակի, առանց կեղծավորության»,-հավելել է վարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օրբանը նշել է, որ հարկավոր է լսել, թե ինչ կասի ժողովուրդը և նրա տեսակետը բարձրաձայնել նաև քաղաքականության մեջ: Ըստ նրա, եթե եվրոպական երկրները չկարողանան դա անել, նանց միգրացիոն ճգնաժամի հետ մեկտեղ նաև քաղաքական ճգնաժամ կսպառնա: Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պատճառով Հունգարիան պատ կառուցեց Սերբիայի հետ սահմանին: Այնուհետև սկսվեց պատի կառուցում նաև Սլովենիայի և Խորվաթիայի հետ սահմանին: Երկրի իշխանությունները հոկտեմբերի 15-ին հայտնեցին, որ պատնեշի կառուցումը Խորվաթիայի հետ սահմանին ավարտված է: Հունգարիայի խորհրդարանը նաև զգալիորեն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը` որպես պատիժ ազատազրկումն ընդունելով երկրի սահմաններն ապօրինի հատելու համար: Հունգարիայի վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիայի կառուցած պատնեշների նպատակը միգրանտների հոսքը հետ ուղղելն է, ոչ թե դեպի Եվրոպա` մասնավորապես Գերմանիա ուղղելը: Նա հավելել է, թե որքան հեռու գնան փախստականներն, այնքան դժվար կլինի նրանց վերադարձնել: Ուստի, այդ մարդիկ պետք է իրենց տարածաշրջանում մնան, մարդկային պայմաններ նրանց համար այնտեղ է պետք ստեղծել: ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |