Ադրբեջան-Վրաստան սահմանին ԻՊ ադրբեջանցի գրոհային է ձերբակալվել![]() 22 հոկտեմբերի 2015 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի Զակատալայի շրջանի Ուզունգազմալար գյուղի մոտակայքում Վրաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը հատելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Բեյլագանի շրջանի Շահսեվեն գյուղի բնակիչ Շիրինով Բաբեկ Փերվիզ օղլուն (1990 թ. ծն), հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ինչպես գործակալությանն են հայտնել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից, քննության ընթացքում պարզվել է, որ նախկինում Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված Շիրինովը, նպատակ ունենալով կրկին միանալ ահաբեկչական խմբավորմանը, ցանկացել է հատել Վրաստանի հետ սահմանը, այնտեղից Թուրքիա, իսկ հետո արդեն Սիրիա հասնելու համար: Սահմանախախտին մեղսակցելու մեղադրանքով ձերբակալվել է նաև Ալիաաբադ գյուղի բնակիչ Աֆղան Նիյազի օղլու Շամխալովը: Ադրբեջանի քաղաքացիներից շատերն են ներգրավված սիրիական հակամարտությունում` տարբեր գնահատականներով 400-1000 մարդ: Անցյալ տարի ասվում էր նույնիսկ Սիրիայում առանձին «ադրբեջանական գումարտակի» ստեղծման հավանականության մասին: Ծնունդով Ադրբեջանից ամենահայտնի գրոհային Հաթաբ ալ Ազերին բացի մարտերին մասնակցելուց հայտնի է նաև իր մեղադրանքներով Ադրբեջանի իշխանությունների հասցեին` պետության աշխարհիկության պահպանման և կաշառակերության համար: Ադրբեջանցիների անունները հաճախ են շրջանառվում ԶԼՄ-ներում: Օրինակ, հունվարին թուրքական պարբերականը պնդում էր, որ ծայրահեղականները գլխատել են ադրբեջանցի դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին: Ըստ Վրաստանի իրավապահ մարմինների, Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների է մասնակցում Վրաստանի մոտ 300 քաղաքացի: Ջիհադականների զգալի մասը չեչեններն են Պանկիսիի կիրճից: Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների են մասնակցում նաև Թուրքիային սահմանակից Աջարիայի, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի բնակիչներից ոմանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |