8.000 դրամ լրավճար՝ բարձրլեռնային վայրերում աշխատողներին

8.000  դրամ լրավճար՝ բարձրլեռնային վայրերում աշխատողներին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ին սահմանել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար պետք է տրվի լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմելու է ամսական 8.000 դրամ:

Որոշմամբ առաջարկվում է պահպանել պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ որպես լրավճար:

Առաջարկվում է համայնքների ղեկավարներին` ապահովել որոշման 1-ին կետով նախատեսված չափով լրավճարի վճարումը տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող համայնքային բյուջետային հիմնարկների աշխատողներին:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2016-ի հունվարի 1-ից:

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար լրավճար վճարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 1999-ի ապրիլի 16-ի «ՀՀ բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ: 2013-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ` oրենք), որով ներդրվեց պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը:

Բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը, oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, սահմանված է ՀՀ կառավարության 2014-ի հուլիսի 3-ի N 670-Ն որոշմամբ:

Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը, oրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, սահմանված են ՀՀ կառավարության 2014-ի հուլիսի 3-ի N 737-Ն որոշմամբ, որի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 դրամի չափով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---