Ամերիկյան բանակն առաջին կորուստները կրեց ԻՊ դեմ գործողություններում![]() 22 հոկտեմբերի 2015 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողության ընթացքում զոհվել է ամերիկացի զինծառայող: Այդ մասին է հայտնում CNN հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական օղակներում ունեցած աղբյուրներին: Զինծառայողը զոհվել է Խոյջա քաղաքում: Գործողությանը, ամերիկացի զինվորականներից բացի, մասնակցել են նաև քրդական ջոկատներ և իրաքյան բանակի ստորաբաժանումներ: Գործողության արդյունքում հաջողվել է ազատել 70 պատանդի: Ավելի վաղ ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով: Ամերիկացի զինծառայողներն Իրաքում մասնակցում են «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերին 2014 թվականից, նրանք գտնվում են երկրում, որպես կանոն, խորհրդատուների կարգավիճակով: Բացի այդ, ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան աջակցում է ԻՊ դեմ մղվող պայքարին ավիահարվածներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |