Մերժվել է հայցն ընդդեմ թուրք հյուպատոսի

PanARMENIAN.Net - Փարիզի 17-րդ շրջանի դատարանը նոյեմբերի 8-ին մերժել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդին Սեզգինի դեմ հայցը: Հայցը ներկայացրել էր հայկական մի կազմակերպություն` հյուպատոսարանի պաշտոնական կայքէջում Հայոց ցեղասպանությունը բացահայտորեն հերքելու համար: 2004 թ. դատարանը հայտարարել էր, որ թուրք հյուպատոսը չի կարող դատվել` դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով: Այնուհետեւ հայկական կազմակերպությունը դիմել էր Գերագույն դատարան, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---