ԶԼՄ-ներ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 4 գեներալ է պաշտոնանկ արվել23 հոկտեմբերի 2015 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության չորս գեներալ ազատվել է զբաղեցրած պաշտոններից, հայտնել են տեղական լրատվամիջոցները: Խոսքը Ազգային անվտանգության նախարարության անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովի, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովի և գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովի մասին է, ինչպես նաև զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Վուղար Ալլահգուլիևի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Զբաղեցրած պաշտոններից հեռացվել է նաև ազգային անվտանգության նախարարության 5 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում օդանավակայանների վարչության պետն ու շրջանների վարչություններից մի քանիսի ղեկավարները: Ադրբեջանական «Թրենդի» տվյալներով, «կադրային բարեփոխումներն ԱԱՆ-ում կշարունակվեն և առաջիկայում սպասվում են նոր պաշոտանկություններ»: Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյայի քրեական պատասխանատվության կանչելու մասին` «պաշտոնեական դիրքրի չարաշահման, օպերատիվ-հետախուզական աշխատանքի մասին օրենսդրության խախտման համար»: Ըստ գերատեսչության, «հիմնավոր կասկածներ կան», որ պաշտոնյաների այդ խումբը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունն «ապօրինի միջամտելով ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը, խախտել է օրենքով պաշտպանված առանձին անձանց իրավունքները»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատել էր պաշտոնից ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը վերջին 11 տարում: Պատճառը չի հրապարակվել: Հոկտեմբերի 20-ին Ալիևը կարգադրություն ստորագրեց ԱԱՆ առաջին տեղակալի պաշտոնում Մադաթ Գուլիևին նշանակելու մասին, որը նախկինում գլխավորում էր Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Նախարարի բացակայության պայմաններում Գուլիևը փաստորեն կատարում է նախարարի պարտականությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |