Հայաստանում պեղումների արդյունքներն օգնել են նոր տվյալներ ստանալ ժանտախտի առաջացման և տարածման վերաբերյալ23 հոկտեմբերի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Գիտնականների միջազգային խումբը բրոնզեդարում և երկաթի դարում ապրած մարդկանց ԴՆԹ անալիզի արդյունքում մանրամասներ է ստացել ժանտախտի առաջացման և տարածման ժամանակաշրջանի և մեխանիզմների վերաբերյալ: Ուսումնասիրելով բրոնզե և երկաթե դարերում ապրած 101 մարդու ատամները, գիտնականները ժանտախտի հետքեր են գտել նրանցից յոթի մոտ: Ամենահին վարակակիրն ապրել է Ք.Ա. 6-5-րդ հազարամյակի շեմին: Վարակակիրներից վեցի մոտ, սակայն, բացակայել են ժամանակակից ժանտախտին բնորոշ ypm և pla գեները: Դրանցից առաջինը թույլ է տալիս մանրէներին պաշտպանվել տզերի օրգանիզմում առկա թունավոր նյութերից, ինչի հետևանքով մակաբույծները փոխանցում են վարակը մարդկանց առնետներից կամ այլ կենդանիներից: Երկրորդն օգնում է մանրէներին տեղափոխվել տարբեր հյուսվածներում, օրինակ՝ թոքերից անցնել արյան մեջ: Գեների բացակայությունը բերել է գիտնականներին այն եզրահանգմանը, որ ժանտախտը փոխանցվում էր ոչ թե հպման կամ մակաբույծների, այլ հիմնականում օդակաթիլային եղանակով: Ամենաերիտասարդ ժանտախտակիրի՝ Հայաստանի Կապան քաղաքի մերձակայքում հայտնաբերված վաղ երկաթի դարի ժամանակաշրջանում (Ք.Ա. 1048-885 թթ, մոտավոր հաշվարկներով՝ 951 թվական) ապրած մարդու մնացորդները, տարբերվում էին մնացածներից: Հետազոտությունը հայտնաբերեց թե ypm, թե pla գենի մնացորդներ պարունակող ժանտախտի մանրէի հետքեր: Հայտնագործման հիման վրա գիտնականները եզրակացրին, որ ժամանակակից ժանտախտը ձևավորվել է Ք.Ա. երկրորդ և առաջին հազարամյակների շեմին Մերձավոր Արևելքում, որտեղից էլ տարածվել է Եվրասիայով: Աշխատությունը հրապարակված է Cell գիտական ամսագրում: Հետազոտությունն անցկացրած գիտնականների թվում են պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լևոն Եպիսկոպոսյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Պատմության ընթացքում մարդկությունը մի քանի ժանտախտի համաճարակներ է տեսել: Դրանցից առաջին հայտնի համաճարակը «Հուստինիանոսյան ժանտախտն» է, որն սկսվել է բյուզանդական Հուստինիանոս կայսեր օրոք ու տևել է մոտ երկու դար՝ 541-750 թվականներին: Երկրորդն ու առավել հայտնին 14-րդ դարի կեսերին Եվրոպայում տեղի ունեցած համաճարակն է, որին, տարբեր հաշվարկներով, զոհ է գնացել մոտ 25 մլն մարդ՝ աշխարհամասի բնակչության մոտ մեկ երրորդը: Երրորդը 19-րդ դարում Չինաստանում ու Հնդկաստանում տեղի ունեցած համաճարակն է, որին զոհ գնաց մինչև 6 մլն մարդ: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով, տարեկան ֆիքսվում է ժանտախտի է 1-2 հազար նոր դեպք: Լուսանկարում՝ ժանտախտի բժշկի միջնադարյան դիմակ, Բերգենի թանգարան Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |