Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահին10 նոյեմբերի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Չեխիայում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Չեխիայի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացած զրույցի ընթացքում կողմերը դրական գնահատեցին երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, միաժամանակ հաստատեցին, որ ներկա դրությամբ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ մարզերում համագործակցության խթանման ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան: Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ընձեռած հնարավորությունների սահմաններում համագործակցությանը: Զրույցի ավարտին նախագահ Վացլավ Կլաուսն իր բարեմաղթանքները հայտնեց Հայաստանի նախագահին եւ հաջողություն ցանկացավ ՀՀ նորանշանակ դեսպանին` Չեխիայում իր բարձր առաքելության իրականացման գործում: Չեխիայում գտնվելու ընթացքում դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ երկուստեք հաստատագրվեց դրանք խթանելու նպատակով արվելիք միջոցառումների ցանկը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |