ԱԳ փոխնախարարը թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ սահմանը խախտելու մասին. Հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը![]() 23 հոկտեմբերի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ռազմական ուղղաթիռները, որոնք հատել էին Հայաստանի օդային սահմանը հոկտեմբերի առաջին կեսին, անհապաղ հեռացել են Հայաստանի սահմաններից, երբ համապատասխան միջոցները օդ են բարձրացել: Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Երբ ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը, անհապաղ օդ են բարձրացել համապատասխան ռազմական ուղղաթիռները, սակայն թուրքական ուղղաթիռներն անմիջապես լքել են ՀՀ տարածքը»,-ասել է նա: Այն դիտարկմանը, թե թուրքական կողմը բացատրել էր իր ուղղաթիռների հայտնվելը Հայաստանի օդային տարածքում վատ եղանակային պայմաններով, Շավարշ Քոչարյանը պատասխանել է որ հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը, հայտնում է Armenia Today-ը: «Խնդիրն այն է, որ նման դեպքերում անհարժեշտ է կոնկրետ քայլերի դիմել: Եթե խախտում է տեղի ունենում, ապա առաջին քայլը վայրէջք պարտադրելն է, չենթարկվելու դեպքում կարելի է այլ քայլերի դիմել: Սակայն այս պարագայում թուրքական ուղղաթիռներն արագ հեռացել են մեր տարածքից»,-ասել է նա: Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, այդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,- ասել է Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |