Կազիմիրով. ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը՝ ոչ![]() 23 հոկտեմբերի 2015 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եկել է այն համոզման, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Այս կարծիքին է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հաճախ է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, մինչդեռ ըստ նրա՝ խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, այլ՝ հակամարտող կողմերի, գրում է Tert.am-ը: «Երկու կողմը պատրաստ է աշխատել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, երրորդ կողմն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Համենայն դեպս, այդ երկրի ղեկավարությունը չի հետևում անգամ Ադրբեջանի համազգային առաջնորդ համարվող Հեյդար Ալիևի ցուցումներին», - ասել է նա՝ ընդգծելով, թե վերջերս լսել է հին ձայնագրություններ, արված դեռևս 90-ականներին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի բարձրագույն ղեկավարություն հետ խոսակցությունները: «Հատուկ գրի եմ առել Հեյդար Ալիևի խոսքերը՝ «հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» և «ես պատրաստ եմ ամեն օր հաստատել հրադադարի պահպանման ռեժիմը: Համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի ներկա գործողություններն այդ հայտարարություններին, ես կարծում եմ, որ պատասխանը բոլորի համար է պարզ, իհարկե՝ ոչ», - ասել է Կազիմիրովը: Նա նաև շեշտել է՝ քանի դեռ չկա փոխըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առաջընթաց այս գործընթացում պետք չէ սպասել: Հոկտեմբերի 26-ին Հայաստան կայցելենԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |