Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանին Քվեբեքում10 նոյեմբերի 2006 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ կմասնակցի նոյեմբերի 13-17 Քվեբեքում (Կանադա) կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանին: Արամայիս Գրիգորյանի խոսքերով, նստաշրջանի ընթացքում քննարկվելու է բրիտանացի խորհրդարանական Ֆրենք Կուկի զեկույցը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը արդեն ներկայացրել է մի շարք դիտողություններ եւ առաջարկներ, որոնք, ըստ Արամայիս Գրիգորյանի, թույլ կտան «զեկույցը մոտեցնել օբյեկտիվ իրականությանը»: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ «մենք միանշանակ կողմ ենք Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կապերի հետագա ամրապնդմանը»: «Մենք լիարժեք եւ սերտ համագորժաքցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ մեր համագործաքցությունը երկարատեւ բնույթ է կրում»,- հայտարարել է խորհրդարանականը: Արամայիս Գրիգորյանը ասել է, որ վերջերս Երեւանում բացված ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը ապացուցում է Հայաստանի շահագրգռվածությունը Դաշինքի հետ կապերի ընդլայնացման եւ խորացման մեջ, հայտնում է Մեդիամաքսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |