Սիրիայում ահաբեկիչները հայ կնոջ են սպանել![]() 24 հոկտեմբերի 2015 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում տարեց հայուհի է սպանվել։ Տեղեկությունը տարածվել է «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գործունեությունը դատապարտող ֆեյսբուքյան էջում, գրում է «Արևելքը»: Սպանված կինը 60 տարեկան Մարի Մուսա Փանոսն է, ով պատերազմի ամենաթեժ պահերին անգամ հրաժարվել է լքել իր տունն ու հեռանալ շրջանից: «Ալ Նուսրայի ճակատ»-ի ահաբեկիչները կրակ են բացել հայ կնոջ վրա. ավելի ուշ նա մահացել է: Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանին զոհվել է հայ պատանի Արմեն Ժիրայրի Ավետիսյանը։ Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծին հայ պատանին փորձել է իր ծնողների հետ հատել սահմանն ու մտնել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցներից: Հալեպում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով հայազգի մայր ու որդի են զոհվել՝ 59-ամյա Վերա Կիրակոսյան-Կենդիմյանը և 30-ամյա Հարութ Կենդիմյանը: Մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է։ Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |