Թուրքիայում ԻՊ գրոհայինները 2 ոստիկան են սպանել, ևս 4-ին` վիրավորել![]() 26 հոկտեմբերի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառի Քայափինար քաղաքում հատուկ գործողություն է իրականացվել ահաբեկչական գործողություն նախապատրաստող «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Ըստ Reuters-ի, փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 թուրք ոստիկան, ևս 4-ը` վիրավորվել է: Սպանվել է նաև 4 գրոհային, որոնցից մեկը Ղազախստանի քաղաքացի է: Ըստ թուրքական հատուկ ծառայությունների, երկրում մոտ 20 մահապարտ ահաբեկիչ կա, որոնք պայթյուններ են պատրաստում թուրքական քաղաքներում: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Համարվում է, որ ահաբեկչությունը կապված է հուլիսի 20-ին տեղի ունեցած Սուրուչի պայթյունի հետ: Ենթարդվում է, որ Անկարայում պայթյունն իրականացնողներից մեկը Սուրուչում ահաբեկչության հեղինակի եղբայրն է: Քանի որ արդեն հայտնի է, որ Սուրուչի ահաբեկչության կազմակերպիչը «Իսլամական պետությունն» է, ենթադրվում է, որ ԻՊ-ն մեղսակից է նաև Անկարայի պայթյուններին: Մի շաքր քուրդ գործիչներ երկրի ղեկավարությանն են մեղադրում` ուղղակի կամ անուղղակի պատասխանատու համարելով վարչակազմին ահաբեկչության համար: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին: Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |