«Արևելք». Սիրիայի Դեր Զորի վերջին հայերը լքել են շրջանը26 հոկտեմբերի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Դեր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: Նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Ղամիշլիում, Լաթաքիայում, գրում է «Արևելքը»-ը: Դեր Զորում Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ 2014-ին պայթեցվել էր, քանդված է: Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են: 2014-ից Դեր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ: Հեռացել են նաև Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը: Սեպտեմբերի 30-ին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա: Քաղաքը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |