Ուորլիք. Մտադիր ենք մինչև 2015-ի ավարտը կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը![]() 26 հոկտեմբերի 2015 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածության գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,-ասել է ամերիկացի համանախագահը: Հարցին, թե արդյոք վիրավորական չէ, որ ԱՄՆ-ն չի կարողանում պարզել իրականությունը շփման գծում, այսինքն` ով է խախտում հրադադարը և ինչպես, Ուորլիքը պատասխանել է. «Մենք հետաքննության արդյունավետ միջոցներ չունենք, որպեսզի ուսումնասիրենք կատարվածը: Ո՞վ է արել, չունենք պատասխան: Մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ»: ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստանում են հոկտեմբերի 26-ից: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Ուորլիքը հիշեցրել է, որ համանախագահների այցի նպատակը տարածաշրջան՝ երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների ճշտումն է, գրում է Tert.am-ը: Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Դիտարկման ժամանակ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը: «Բանակցությունները հակամարտության լուծման ուղղությամբ արդեն 20 տարի է շարունակվում են: Բայց հիմա եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար: Նույնիսկ քաղաքական կամքի դրսևորման պարագայում նախագահները հանդիպում են կարճ ժամանակով ու վերջ: Իսկ սա բավարար չէ հակամարտությունը լուծելու համար: Մենք չենք ակնկալում, որ մասնակիցները հանդիպումների ժամանակ լուծումն սկսեն բարդագույն խնդիրներից: Խաղաղության հասնելու համար կան բազմաթիվ տարրեր»: Ամերիկացի համանախագահի խոսքով՝ բացի նախագահական մակարդակի հանդիպումներից, պետք է երկու երկրների ներկայացուցիչները «առավել ինտենսիվ» հանդիպումներ ունենան, գրում է Panorama.am-ը: «Մենք առաջարկել ու առաջարկում ենք շփման գծում ցանկացած բռնության դեպքի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնել: Այդ գաղափարին կողմերը պետք է համաձայնություն տան, որպեսզի ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմ իրականացվի», - ասել է նա: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»: Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: «Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»: Կարդացեք նաև՝ Բաբայան. ՄԽ միջնորդների հետ կքննարկվի դիտորդների ավելացումն ու տեսագրող սարքերի տեղադրումը ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |