«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընդունել է առաջին ուսանողներին![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին «Կոնվերս» վերապատրաստման կենտրոննիր դռներն է բացել երիտասարդների համար: Առաջին դասը վարել է Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: «Երիտասարդները ցանկացած երկրի հիմնական ուժն են և ապագան, հասարակության առավել դինամիկ, բայց միևնույն ժամանակ առավել խոցելի մասը: Պետք է խրախուսել և աջակցել, ստեղծել բարենպաստ պայմաններ երիտասարդների առաջընթացի համար` կյանքում և կարիերայում», - ասել է Տիգրան Դավթյանը: «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնը հնարավորություն է ընձեռնում ցանկացողներին ստանալ գիտելիքներ և գործնական հմտություններ ֆինանսաբանկային ոլորտում: Դասընթացներին կարող են մասնակցել բուհերի ավարտական կուրսերի ուսանողները, բանկային ոլորտում աշխատող մասնագետները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել: «Համոզված ենք, որ ֆինանսաբանկային ոլորտում հմուտ ու կրթված կադրերի առկայությունը կհանգեցնի ոչ միայն նշված ոլորտի, այլև Հայաստանի ամբողջ տնտեսության վերելքի»,- ավելացրել է Տիգրան Դավթյանը: Կենտրոնի դասընթացները վարում են Բանկի պրոֆեսիոնալ և փորձառու աշխատակիցները: Դրանց ավարտին մասնակիցները հավաստագրեր կստանան, իսկ լավագույն արդյունքները ցուցաբերած ուսանողները կհամալրեն Կոնվերս բանկի թափուր աշխատատեղերը կամ կընդգրկվեն կադրային ռեզերվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |